Թուրքիայի նախկին արտգործնախարար և նորաստեղծ ընդդիմադիր «DEVA» կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը Twitter-ում գրառում է արել ապրիլի 24-ի կապակցությամբ։
Ցավակցություն հայտնելով հայ ժողովրդին և հարգանք՝ սպանված օսմանցի հայերի հիշատակին՝ Բաբաջանը այնուամենայնիվ շարունակում է Անկարայի ժխտողական թեզերի քարոզչությունը։
«Մենք մեղավոր չենք անցյալի տառապանքների համար։ Մենք բոլորս պետք է լինենք անատոլիացիներ, որոնք փոխըմբռնման միջոցով փորձում են բուժել միմյանց վերքերը: Այս առումով ես հասկանում եմ այն ցավը, որն այսօր խորապես ապրում է հայ ժողովուրդը, և հարգում եմ 1915 թ.-ին զոհված օսմանցի հայերի հիշատակը»,- գրել է Ալի Բաբաջանը։