Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է․ ×Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ»:
Նշենք, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրությունն է տարածել ու հայտնել ապրիլի 23-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի Կովսականի (Զանգիլան) շրջանով անցնող հատվածում Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից ԱՀ պետական սահմանը խախտելու փորձի մասին։
Ծառայության տվյալներով՝ սահմանապահները բերման են ենթարկել զինծառայող Էդուարդ Մատիրոսյանին։