Իրականությունում հաճախ ենք հանդիպում այնպիսի դեպքի, երբ հրավիրվելով քննչական բաժին, առանց դատավարական որևէ կարգավիճակ ունենալու, բացատրություն տալուց հետո հետաքննության մարմինի կամ քննիչի կողմից, առանց բավարար հիմքերի առկայության վերցրվում է անձի անձնագիրը: Արդյո՞ք նման դեպքում օրինական է անձի անձնագիրը վերցնելը:
ՀՀ օրենսդիրը «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրել է այն դեպքերը, թե երբ կարող է անձի անձնագիրը ժամանակավորապես վերցվել հետաքննության կամ նախաքննության մարմնի կողմից: Ավելին, օրենքով սահմանվել է, թե անձին դատավարական ի՞նչ կարգավիճակ ստանալուց հետո միայն հետաքննության կամ նախաքննության մարմինն իրավունք ունի վերցնել վերջինիս անձնագիրը:
Օրենքի համաձայն՝ ժամանակավորպես կարող է վերցվել միայն կասկածյալի, մեղադրյալի, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձի անձնագիրը:
ՀՀ օրենսդիրը «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի անձնագիրը պահվում է պատիժը կատարող մարմնում և քաղաքացուն վերադարձվում է պատիժը կրելուց հետո անմիջապես:
Արգելվում է անձնագիրը վերցնելը (բացառությամբ վերը նշված դեպքերի և ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձի անձնագիրը վերցման դեպքի) կամ գրավ ընդունելը:
Փաստորեն, ասվածից ակնհայտ է դառնում, որ մնացած բոլոր դեպքերում հետաքննության և նախաքննության մարմինների կողմից անձի անձնագիր վերցնելն անօրինական է: