Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Վերը նշված արարքը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հանցագործության օբյեկտիվ կողմից արարքը բնութագրվում է տուժողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով, կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել