Ի՞նչ պետք է պարզի վարչական իրավախախտման գործը քննող անձը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներից է յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել`

1. կատարվել է արդյոք վարչական իրավախախտում.
2. արդյոք տվյալ անձը մեղավոր է այն կատարելումեջ.
3. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության.
4. կան արդյոք պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ.
5. պատճառվել է արդյոք գույքային վնաս,
6. ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել