ԱՄՆ-ն կարծում է, որ չինական բանակն օգնում է ռուսներին

Միացյալ Նահանգները կարծում է, որ չինական բանակն օգնում է Ռուսաստանին: Այս մասին՝ այսօր՝ ապրիլի 21-ին, հայտարարել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Դյուլիպ Սինգհը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կան մտահոգիչ ապացույցներ, որ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը օգնություն է տրամադրում ռուսական բանակին մի շարք ուղղակի և անուղղակի ուղիներով»,- ասել է Սինգհը առցանց սեմինարի ժամանակ։

Նա հայտարարել է, որ Չինաստանը Ռուսաստանի հետ շահագրգռված է աշխարհակարգում ԱՄՆ-ի և Արևմուտքի գերակայությունը խաթարելու հարցում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել