Մեր երեխեքի արյան համար մեզանից լավ ոչ մեկ պատասխան չի կարող ուզել. զոհված զինծառայողի ծնող

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները Ազատության հրապարակում են: Նրանք կոչ են արել մյուս զոհված զինծառայողների հարազատներին՝ գալ Ազատության հրապարակ և աջակցել հացադուլ արած երկու 44-օրյա պատերազմի մասնակիցներին:

«Խնդրում ենք միացեք այս պայքարին։ Մեր երեխեքի արյան համար մեզանից լավ ոչ մեկ պատասխան չի կարող ուզել։ Մեզանից էլ թանկ ոչ մեկ Արցախի համար չի վճարել։ Արցախում չի կարող թուրքը ոտք դնել։ Ես պատաստ եմ ազգի հետ գնալ մեռնելու, եթե իմ տղեն զոհվել է, իմ ապրելն էլ իմաստ չունի։ Մեր ցավը մեծ է, գիտեմ, 24 ժամ ցավում է, վեր կացեք, ծնողներ:

Մենք ուզում ենք, որ մեղավորները պատասխան տան: Իմ որդին ընդամենը 12 օրվա ծառայող է եղել: 12 օրվա ծառայողին, ոչ մեկը իրավունք չի ունեցել ռազմական գործողությունների տանել, բայց տարել են. պիտի պատժվեն, պիտի պատասխան տան: Մենք քաղաքականություն կամ այլ բանի հետ ոչ մի կապ չունենք, թող գան պատասխան տան:

Մենք ուզում ենք այս տղաներին հացադուլից հանենք, մեղք են իրենք:

Մեկ տարի 7 ամիս է անցել, բայց դեռ կես հոգի չի դատվել, բա ով պետք ա պատասխան տա»,- ասացին ծնողները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ծնողները ցանկանում էին հրապարակում վրան տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Ավագյանը և Նվեր Կիրակոսյանը ապրիլի 18-ից հացադուլ են իրականացնում Ազատության հրապարակում։ Նրանց նպատակն է, որ իրենց միանան մեծ թվով անկախության սերունդ և միայն այդ դեպքում իրենք կդադարեցնեն հացադուլը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել