Ոստիկանները թույլ չտվեցին զոհված զինծառայողների ծնողներին վրան տեղադրել Ազատության հրապարակում

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր՝ ապրիլի 21-ին, հայտարարեցին, որ որոշել են միանալ հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակից երիտասարդներին և Ազատության հրապարակում նստացույց իրականացնել:

«Ինչի կարող են Արցախ ծախել, մի հատ վրան չկարողանանք մենք բացել: Բացեք վրանը, ես եմ ասում՝ Արցախի հերոսի մայրն է ասում»,- ասաց զոհված զինծառայողի ծնողներից մեկը:

Վերջիններս փորձեցին վրանը տեղադրել, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել