22-ամյա աղջիկը խոստովանել է

Ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացած 73-ամյա կինը հայտնել է, որ անհայտ պայմաններում իր բնակարանի հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել են 55.000 դրամ:

Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Հռիփսիմե Ս.-ին: Նա խոստովանել է, որ հյուրընկալվելով կնոջ բնակարանում, հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել է նշված գումարը:

Ոստիկանության փոխանցմամբ՝ գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել