Եթե Արցախի չենք պատկերացնում Ադրբեջանի կազմում, ուրեմն այս պահին ամեն մեկս ունենք մեր անելիքը. այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող Նվեր Կիրակոսյանը:
«Այստեղ ով կա՝ մենք բոլորի հետ հաշտ ենք, այս պահին այստեղ մեզնից բացի ևս 3 ուժ կա, մենք բոլորի հետ էլ շփվում ենք, բոլորը մոտենում են, մեզ զորակցում են, աջակցում են՝ ինչով որ կարողանում են»,-ասաց նա:
Նվեր Կիրակոսյանը նշեց, որ որևէ քաղաքական ուժ չի ասել, որ միանան իրենց և ինքը որևէ քաղաքական կամ կուսակցական հետաքրքրություններ չունի:
«Ես ունեմ մտահոգություն և ուզում եմ, որ այդ մտահոգություններն ինձ հետ կիսեն անկախության սերնդի ներկայացուցիչները»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու հիմա իրենք որոշեցին դիմել ծայրահեղ քայլի և հացադուլ անել, Նվեր Կիրակոսյանը նշեց, որ մինչև այս պահը չի խոսվել Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին:
«Ինչ կար, տվել է, մի բան էլ ավելին: «Արցախն Ադրբեջանի կազմում» դիսկուրսը նոր է և մենք հիմա սթափության կոչ ենք անում»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: