26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել թմրանյութերի ապօրինի պատրաստման համար

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 9-ին, ժամը 12.00-ին, Արարատի մարզի Այնթապ գյուղի մի տնից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը):

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել