Ազատության հրապարակում հավաքվածները վրան են տեղադրել։
Ավելի վաղ Արթուր Վանեցյանը հավաստիացրել էր․
«Կթողնեն վրանը դնենք՝ կմնանք վրանում, չեն թողնի վրանը դնենք՝ կմնանք փողոցում։ Մեր զինվորը, որ քնում է սահմանին, երկնքի տակ, իրենից լավը չենք, մենք էլ կմնանք բաց երկնքի տակ ու կշարունակենք մեր պայքարը»,-ասաց Վանեցյանը։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։
