Ազատության հրապարակից բերման ենթարկված 4 քաղաքացիներն ազատ են արձակվել

Ձերբակալված 4 քաղաքացիներն ազատ արձակվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նշենք, որ նրանք բերման էին ենթարկվել ապրիլի 17-ի երեկոյան, երբ փորձել էին վրաններ տեղադրել Ազատության հրապարակում, ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ակցիայի մասնակիցների:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել