Արցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել: Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն:
«Որպես կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո՝ մեր ժողովրդով չենք կարող անտարբեր եւ լուռ մնալ, Արցախի ժողովրդին կասենք` մենք ձեզ հետ ենք:
Խաղաղությունը, անկախությունը և արդարությունը աստվածատուր արժեքներ եւ իրավունքներ են: Ժողովրդի խաղաղությունը չի կարող սակարկության նյութ դառնալ, Արցախի ժողովուրդը հավաքաբար հաստատել եւ ամրապնդել է իր անկախությունը այն հողի վրա, ուր դարեր շարունակ ապրել եւ ստղծագործել է:
Այսօր Հայաստանը հույժ տագնապների դիմաց գտնվի եւ մեր սպասումն է, որ Հայաստանի պատասխանատուները, Հայաստանի ժողովուրդը, ինչպես Արցախի ժողովուրդը կարողանան իր հավաքական կամքը հաստատել ամուր կերպով` ասելով, որ ազգի ազատ ապրելու կամքը, խաղաղ ապրելու իրավունքը չի կարելի այսպես կոչված աշխարհաքաղաքական պայմաների լույսի տակ թեական դարձնել», – ասել է նա: