Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախը Ադրբեջանին նվիրելու գործընթացը պետք է խափանել: Որքան էլ իշխանությունը իր հռետորաբանությամբ փորձի հիմնավորումներ գտնել, չի՛ կարող Հայաստանը խաղաղ ապրել՝ զոհաբերելով մեր հայրենի Արցախն ու այնտեղ ապրող 100 հազարից ավել արցախցիներին:
Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում. երբե՛ք: Իսկ խաղաղության օրակարգը կեղծ է…»,- գրել է նա: