Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 14-ին քննարկում էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2 անդամի ընտրության հարցը։
Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Տիգրան Մարկոսյանի թեկնածությունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Անուշ Բեղլոյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:
Վերջինիս թեկնածությունը չքննարկվեց, քանի որ Հայկ Մամիջանյանը, ով պետք է ներկայացներ նրան, ներկա չէր նիստին։ 107 պատգամավորներից ընտրությանը մասնակցել են 67-ը։
Խորհրդարանը 67 «կողմ», 0 «դեմ» ձայների հարաբերակցությամբ Մարկոսյանին ընտրեց հանձնաժողովի անդամ։
Բեղլոյանի թեկնածությանը 67 պատգամավորներից «կողմ» է քվեարկել 66, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Նա ևս ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում։