Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 12-ին նոր կարգադրություն է ստորագրել, որով նոր նշանակում է կատարել․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Տ. Սիմոնյանի 2022 թվականի ապրիլի 12-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2022 թվականի ապրիլի 12-ից Տիգրան ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,-նշել է նա: