ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ միասին Չարենցի ծննդյան օրվա առիթով մրցույթ էինք հայտարարել. Չարենցի ստեղծագործություններից խառնված հատվածները աշակերտները ճիշտ դասավորվածությամբ գուշակում և տեղադրում էին։ Ավելի քան հազար պատասխան ստացանք, հինգ հաղթողներն էլ Չարենցի տուն-թանգարանում շրջեցին, մրցանակներ ստացան, շփվեցին Չարենցի թոռան հետ։
Սա արդեն երկրորդ մրցույթն էր այս տարի։ Արդեն հայտարարված է երրորդը. ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները՝ հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում (մանրամասները՝ https://escs.am/am/news/12170…)։
Սրանով փորձում ենք մեր օրացույցի կարևոր օրերը դարձնել սովորելու և ճանաչելու նոր առիթ։ Հատկապես ուրախ եմ թանգարանների հետ համագործակցության համար։ Թանգարանները կարևոր և կենդանի կրթական միջավայր պետք է լինեն»,- գրել է նա։