Ստեփան Դանիելյանը կոչով դիմել է ընդդիմադիր պատգամավորներին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընդդիմադիր պատգամավորներին կոչ եմ անում ԱԺ-ում վարչապետին հարցնել, արդյոք 2019 թվականին Լավրովը մի քանի անգամ զգուշացրել է իրեն, որ ասելով 0, կամ իր կետից է սկսում բանակցությունները, դա նշանակում է, որ 0-ացվում է 25 տարվա ողջ բանակցային գործընթացն, ինչը հանգեցնելու է պատերազմի, թե նման զգուշացում, չի եղել։

Զոհրաբ Մնացականյանին էլ այդ հարցը տվեք, նրա պատասխանատվության մասին բոլորը մոռացել են։

Նաև հարցրեք, թե արդյոք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, նույն ժամանակ, չի տարակուսել, թե ինչու է վարչապետը քանդում Մինսկի Խումբը»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել