Անահիտ Ավանեսյանը՝ անվճար տրամադրվող դեղերի ցանկը թարմացնելու մասին

2021թ. բավականին վերանայումներ են արվել ինչպես հիմնական դեղորայքային ցանկում, այնպես էլ նոր շահառուներ ընդգրկելու մոտեցման մեջ: Օրենսդրությամբ երկու տարին մեկ թարմացվում է անվճար տրամադրվող դեղերի ցանկը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Մեկ տարի առաջ վերանայման արդյունքում բավականին նոր դեղամիջոցներ են ընդգրկվել եւ դրա հաշվին դիմելիությունը եւ այս ծրագրի կատարողականը կտրուկ փոփոխվել է. տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին, որը վերաբերում էր հաշմանդանություն ունեցող անձանց կամ թիրախային խմբերին հատկացվող անվճար դեղերի ցանկի վերանայման անհրաժեշտությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել