Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը շնորհակալություն են հայտնում Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի բոլոր հայտատուներին ցուցաբերած ակտիվության համար:
Տեղերի սահմանափակության պատճառով կազմակերպիչները, ցավոք սրտի, բոլոր դիմումատուներին չեն կարողացել ընդգրկել Եվրոպական իրավունքի ամառային դպրոցում, ինչի համար ներողություն ենք խնդրում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ապագայում համագործակցության եզրեր կլինեն բոլոր հայտատուների հետ:
Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ընտրված մասնակիցներին կազմակերպիչները տեղեկացրել են հեռախոսազանգով:
Հարգանքներով՝
Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի կազմակերպիչներ