Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն 2 օր է «Հայաստան» խմբակցության իմ գործընկերների հետ գտնվում ենք Սյունիքի մարզում: Երեկ հանդիպեցինք Քաջարանի ավագանու անդամների հետ, քննարկեցինք երկրի առջև ծառացած անվտանգային սպառնալիքները, ինչպես նաև արտաքին և ներքին մարտահրավերները, վերջիններիս հաղթահարման լուծումները:
Այս պահին գտնվում ենք Մեղրիում, այցելեցինք նաև Ագարակ, իսկ այսօր երեկոյան 19:00-ին կլինենք Կապանում և սիրով կսպասենք ձեզ հետ հանդիպմանը Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում»: