Ի՞նչ հարցեր պետք է լուծվեն վարչական իրավախախտման գործ քննելիս

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս գործը քննող մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը`

1) տվյալ գործի քննությունը վերաբերում է, արդյոք, իր իրավասությանը.
2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը.
3) գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են, արդյոք, դրա քննության ժամանակի և տեղի մասին.
4) պահանջվել են, արդյոք, անհրաժեշտ լրացուցիչ նյութեր.
5) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի, տուժողի, օրինական ներկայացուցիչների, փաստաբանի միջնորդությունների մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել