Ներնետման դեպքեր՝ «Վանաձոր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում

Սույն թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է, որ տեղի է ունեցել ներնետում: Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողները, զննելով նշված պահակետի տարածքը, հայտնաբերել են ներնետված փաթեթը, որում առկա է եղել 4 բջջային հեռախոս:

Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:

Ներնետման դեպք է արձանագրվել նաև ապրիլի 10-ին: ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ժամը 11:50-ի սահմաններում տեղամասերից մեկի քողարկող և հիմնական պատերի միջնամասում հայտնաբերել են փաթեթ, որի մի ծայրին ամրացված է եղել պարան:

Փաթեթում առկա են եղել 4 բջջային հեռախոս, 2 լիցքավորիչ, 3 լիցքավորման լար և 1 ականջակալ:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել