«Երազ» այգու աշխատանքային թիմը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Հարգելի՛ ընկերներ, գործընկերներ, այցելուներ.
«Երազ» այգու ամբողջ անձնակազմի կողմից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի գործընկեր Հայկի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին՝ Հայկի վաղաժամ մահվան կապակցությամբ։
Հայկի հետ սկսվեց մեր համագործակցությունը մեկ տարի առաջ, երբ նա ցանկություն հայտնեց այգու տարածքում հիմնել զիպլայն ատրակցիոնը:
Երեկ երեկոյան աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մենք կորցրինք մեր ընկերոջը։ Անասելի ծանր և դժվար է սփոփանքի խոսքեր գտնելը: Հայկը հրաշալի գործընկեր էր, իր գործի պրոֆեսիոնալը, բարի, մեծահոգի ու շատ լավ մարդ։
Կորուստն անդառնալի է։
Ուժ, կորով և համբերություն մեր ընկերոջ ընտանիքին»,- նշված է հայտարարության մեջ։