Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ապրիլի 11-ին գումարել է նիստ:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Ապրիլի 12-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 25 հարց: