Նրանց համար, ովքեր պատրաստվում են հանգստանալու մեկնել օդանավով

Օդանավով ճանապարհորդելիս ձեզ կներկայացվեն ավելի խիստ պահանջներ, քան այլ փոխադրամիջոցներով: Սակայն այդ պահանջների պահպանումը բխում է ձեր իսկ շահերից: Իսկ խախտման դեպքում նախատեսվում է պատասխանատվություն:

Առանց պատշաճ թույլտվության oդանավակայանների (բացի oդանավերի մեկնակայաններից) աերոդրոմների, թռիչքների ռադիոապահովման և լուսաապահովման oբյեկտների տարածքով անցնելը կամ երթևեկելը առաջացնում է տուգանքի նշանակում` հիսունից հարյուր հազար դրամի չափով:

Օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` հիսուն հազար դրամի չափով:

Օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում հարյուր հազար դրամի չափով:

Օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու և ռադիոակապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանքի նշանակում` հարյուր հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել