Պետությունների մեծ մասն ունեն քաղաքացիության կարգավիճակի փոփոխության ավտոմատ և ոչ ավտոմատ եղանակների մի ամբողջություն, ներառյալ` քաղաքացիության ձեռքբերման, հրաժարման, կորստի կամ զրկման միջոցով:
Ավտոմատ եղանակներն այն եղանակներն են, երբ քաղաքացիության կարգավիչակի փոփոխությունը տեղի է ունեցել օրենքի ուժով (ex lege): Ավտոմատ եղանակների համաձայն քաղաքացիությունը ձեռք է բերվում անմիջապես, երբ օրենքով սահմանված չաթորոշիչները բավարարված են, օրինակ` տվյալ պետության տարածքում ծնված լինելը կամ տվյալ պետության քաղաքացիներից ծնված լինելը:
Հակադրությամբ` ոչ ավտոմատ եղանակների պարագայում, նախքան քաղաքացիության կարգավիչակի փոփոխության տեղի ունենալը անհրաժեշտ է անհատի կամ պետության գործողությունը: