Ինչպե՞ս է ապահովվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակելի տարածություն ունենալու իրավունքը

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները բուժական, դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվելու կամ բնակվելու, միջինմասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, հանրապետության զինված ուժերում ծառայելու կամ ազատազրկման վայրերում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքը:

18 տարին լրացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնք չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն:

Բնակելի տարածություն չունեցող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակտարածությունը տրվում է արտահերթ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը սահմանված է ՀՀ կառավարության՝ 23 հուլիսի 2003 թվականի N 983-Նորոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել