Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղում կառաջադրվի Զարուհի Մկրտչյանի թեկնածությունը

Բարձրագույն  դատական խորհուրդը որոշում է հրապարակել, որում ասվում է․

«Քննարկելով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Զարուհի Մկրտչյանին առաջարկել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել