Որո՞նք են անտառի սեփականատիրոջ պարտականությունները

Անտառի սեփականատիրոջ պարտականություններն են՝

ա) անտառների պահպանության և պաշտպանության ապահովումը.
բ) անտառաշինական նախագծերի պատվիրումը և իրականացումը.
գ) անտառային ռեսուրսների և հողերի արդյունավետ օգտագործման կազմակերպումը՝ ըստ անտառաշինական նախագծերի.
դ) անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.
ե) անտառների վերականգնումը և անտառապատումը, դրանց արտադրողականության բարձրացումն ու խնամքը.
զ) անտառային հողերում հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելումը.
է) պետական անտառային հողերի տարածքում անտառի օգտագործման հետ չկապված աշխատանքների, ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառամշակույթների վնասման և ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման և անտառային օրենսդրության այլ խախտումների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը.
ը) անտառաշինական նախագծերով նախատեսված պետական անտառային ճանապարհների համար տարածքի տրամադրումը:

Ոչ պետական անտառների և անտառային հողերի սեփականատերերը պարտավոր են անտառների կայուն կառավարման ոլորտի պետական կառավարման մարմնին տրամադրել տվյալներ` Հայաստանի Հանրապետության պետական անտառային կադաստրի վարման և անտառային հողերի պետական հաշվառման նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել