Արցախի դրոշն արդեն ծածանվում է Աշտարակում, Կապանում, Սպիտակում և Վանաձորում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը, որում մասնավորապես ասվում է․
«Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հայտարարած՝ հանուն Արցախի և Հայաստանի պայքարին արձագանքել են նաև Սյունիքում։ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչել է Կապանում, որտեղ և տեղադրվել է Արցախի պետական դրոշը։
Համազգային դիմադրության շարժման մասնակիցներն արդեն բարձրացրել են Արցախի դրոշը Արտաշատում, Սպիտակում, Վանաձորում։ Հայկական երկրորդ պետության գլխավոր խորհրդանիշը շարունակում է ծածանվել նաև Երևանի սրտում։
«Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչելու է նաև հանրապետության մյուս մարզերում։ Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով»։