Բանկերի մասնաճյուղերը

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կարողեն հիմնել մասնաճյուղեր` սույն օրենքով սահմանված կարգով:

Բանկի մասնաճյուղը բանկի ` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվողառանձնացված ստորաբաժանում է, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունիցբանկային գործունեություն և (կամ) սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործառնություններ է իրականացնում:

Օտարերկրյա բանկերը կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ`սույն օրենքով սահմանված կարգով: Օտարերկրյա բանկի մասնաճյուղը բանկային գործունեություն և ֆինանսականգործառնություններ է իրականացնում լիցենզիայի հիման վրա: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է օտարերկրյա բանկիմասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ավանդներ ընդունելու համար լրացուցիչ պայմաններ սահմանել:Այդ պայմանները պետք է միևնույնը լինեն բոլոր օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլորմասնաճյուղերի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել