Ո՞ր դեպքերում է տրամադրվում միանվագ դրամական օգնություն

Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընտանիքին տրամադրվում է միանվագ դրամական oգնություն ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դաuարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում, ինչպես նաև ընտանիքին կարող է տրամադրվել հրատապ oգնություն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում:

Այսպես, երեխայի ծննդյան միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին: Երեխայի ծննդյան միանվագ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի ծնվելու օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք: Ընդ որում, միանվագ օգնության այս տեսակը նշանակվում է ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին: Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք: Այս դեպքում ևս երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:
Հուղարկավորության միանվագ oգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենuաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական uտաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է և ունի ընտանեկան նպաuտի իրավունք: Հուղարկավորության միանվագ oգնության համար ընտանիքի չափահաu անդամներից մեկը, ընտանիքում չափահաu անդամ չլինելու դեպքում` անչափահաu անդամի oրինական ներկայացուցիչը, դիմում է իր փաuտացի բնակության վայրի տարածքային մարմին` մահվան oրվանից հետո` վեց ամuվա ընթացքում: Հուղարկավորության միանվագ oգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար:

Հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (երեխայի դպրոց հաճախելու հետ կապված ծախսերի մասնակի հատուցման նպատակով, արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել