Դատավորի վերապատրաստումը

Դատավորների վերապատրաստումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցը (այսուհետ՝ Դատական դպրոց): Դատավորների վերապատրաստումը կատարվում է յուրաքանչյուր տարիերկու փուլով՝ գարնանային և աշնանային։

Դատավորների վերապատրաստումը կատարվում է վերապատրաստման հիմնական ուղենիշներին համապատասխան։ Դատավորների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։

Դատական դպրոցը կարող է վերապատրաստման դասընթացները կազմակերպել այլ հաստատություններում։

Պարտադիր վերապատրաստման դասընթացներից բացի, այլ դասընթացների մասնակցելու ժամաքանակները Դատական դպրոցը հաշվարկում է դատավորների վերապատրաստման ընդհանուր տարեկան ժամաքանակում, եթե Դատական դպրոցը նախապես տվել է իր հավանությունը տվյալ դասընթացի ծրագրի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել