Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ապրիլի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
« Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Գայի (Հայկ Բժշկյանց) անվան համար 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2022թ. մարտի 22-ի նիստի հ.9 արձանագրությամբ ներկայացված որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի 23.03.2022թ. եզրակացությունը ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ 31.03.2022թ. h. 12/37680 զեկուցագիրը`
1. «Երևանի Գայի (Հայկ Բժշկյանց) անվան հ.129 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Անուշ Կոլյայի Մարտիրոսյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, որն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2027 թվականի ապրիլի 1-ը՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից»։