Թանկացել են ալյուրն ու մակարոնեղենը, միսը, շաքարավազը և այլ մթերքներ

2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.8%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 2.3% գնաճ:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5-2.8%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.4%-ով:

Հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 12.3%, 10.8% և 18.2%-ով, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 3.0%, 3.8% և 8.1%-ով:

Հաճարի, բրնձի, ոսպի, և հնդկացորենի գները 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 16.2%, 16.8%, 28.0%, 37.2%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 4.1%, 4.6%, 6.2% և 8.4%-ով:

2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է թարմ կաթի և կարագի՝ համապատասխանաբար 9.5% և 10.7%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 2.1% և 4.1% գնաճ:

Թռչնամսի, գառան և տավարի մսերի գները 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 7.4%, 7.5% և 9.1%-ով, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 1.5%, 1.8% և 1.3%-ով: 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարի և շաքարավազի 24.7%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 7.9% գնաճ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել