ՀՀ մաքսային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հաշվարկվածից ավելիվճարված մաքսավճարի գումարները, վճարողի ցանկությամբ, մաքսային մարմինների կողմից հաշվանցվումեն մաքսային մարմիններին` վճարման ենթակա այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձվում ենոչ ուշ, քան վերադարձման մասին վճարողի դիմումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում:
Ավելի գանձված մաքսավճարի գումարների վերադարձման կամ այլ պարտավորությունների հաշվինհաշվանցման դիմումն ընդունվում է դրանց վճարումից հետո` մեկ տարվա ընթացքում:
Ապրանքներ տեղափոխող անձանց կողմից չվճարված կամ թերի վճարված մաքսավճարի գումարըմաքսային մարմինների կողմից գանձվում է դրա վճարման պարտավորության առաջացման պահից` երեքտարվա ընթացքում:
Մաքսավճարի վճարումն իրականացվում է համապատասխան ծառայությունների մատուցման պահից`եռօրյա ժամկետում, բայց ապրանքների բացթողնման պահից ոչ ուշ:
Նշենք, որ մաքսավճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով` դրամով: Ինչպես նաև, մաքսավճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվահամար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված մաքսավճարի գումարի 0,15 տոկոսի չափով,բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար: