Ո˚ր մարմիններն են զինվորական կոչում շնորհում

Զինծառայողին զինվորական կոչում շնորհում են՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումները.
2) պետական լիազոր մարմնի ղեկավարը՝ ավագ և սկզբնական (առաջին) սպայական զինվորական կոչումները.
3) պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք` մյուս սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինվորական կոչումները:

Վաղաժամկետ, զբաղեցրած զինվորական պաշտոնով նախատեսված զինվորական կոչումից, մինչև «գնդապետը» ներառյալ, մեկ աստիճան բարձր, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում, ասպիրանտուրայում (ադյունկտուրայում), դոկտորանտուրայում, կլինիկական օրդինատուրայում սովորող զինծառայողին զինվորականկոչում՝ մինչև «գնդապետը» ներառյալ, շնորհում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել