1986 թվականից Եվրոպական համայնքները, իսկ ներկայումս Միությունն ամբողջությամբ, որպես սեփական պաշտոնական խորհրդանիշներ օգտագործում է դրոշը և օրհներգը:
Եվրոպական Միության դրոշը կապույտ պաստառ է, որի մեջտեղում ոսկեգույն աստղերից կազմված շրջանակ է: Աստղիկները 12 հատ են` որպես կատարելության խորհրդանիշ:
Միության օրհներգը Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի ավարտն է «Ուրախության ներբողը», որի խոսքերի հեղինակն է Շիլլերը:
Եվրոպական Միության այս դրոշն ու օրհներգը հաճախ անվանում են «եվրոպական խորհրդանիշներ», քանի որ օգտագործվում են նաև եվրոպական այլ միավորված կազմակերպությունների կողմից` ինչպես օրինակ` Եվրոպայի խորհրդի: