Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր, ապրիլի 3-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել