Կորոնավիրուսը Հայաստանում․ ԱՆ նոր տվյալները

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 3-ին ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք: Կատարվել է 1784 թեստավորում, առողջացել՝ 26 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 1 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 574 դեպք, որոնցից 410 106-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2173 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8616 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 981 215 թեստավորում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել