Սոցիալական ապահովության պետական ծառայությունն իրազեկում է տնտեսավարող սուբյեկտներին

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունն իրազեկում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի և ՀՀ կառավարության 2013թ. ապրիլի 18-ի N 390-Ն որոշման պահանջների հաշվառմամբ՝ 2013թ. հուլիսի 2-ից սկսած, սահմանված կարգով հարուցվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ՝ մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կատարված սոցիալական վճարներին (պարտադիր սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտին) վերաբերող տվյալները՝ մինչև 2013թ. հուլիսի 1-ը ներառյալ Ծառայության տարածքային բաժիններ չներկայացրած կամ սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացրած տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ:

Հարգանքով
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն
Հեռ. 010 511 430, 010 511 431

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել