«Ես միշտ ասել եմ՝ մենք պարտվել ենք մարտի դաշտում, մենք պատերազմը դեռ չենք պարտվել»,- Երկրապահ կամավորականների միության 1-ին գումարտակին եռամսյա մարտական հերթապահություն ուղարկելուց առաջ հայտարարել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա նշել է, որ ԵԿՄ անդամներից յուրաքանչյուրից շատ բան է կախված հանրության շրջանում առկա անորոշություններին վերջ դնելու հարցում։
«Մենք միշտ էլ մեր հայ զինվոր կողքին ենք, այսօր էլ ենք մեր հայ զինվորի կողքին։ Այսօր մենք միշտ պիտի լինենք դիրքերում, որ կամաց–կամաց մեր բանակը ոտքի կանգնի։ Սա պարտականություն է մեզ համար»,-դիմելով մարտական հերթապահության գնացող ԵԿՄ–ականներին՝ ասել է Սասուն Միքայելյանը։
«Ամեն մեկս մեր բաժին բեռը պետք է վերցնենք մեզ վրա և կարողանանք այս վիճակից դուրս գանք։ Սա ոչ միայն մեր պատիվն է, սա լուսահոգի Սպարապետի պատիվն է»,– ասել է Սասուն Միքայելյանը։