Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Շրջակա միջավայրի փոխնախարարները կմեկնեն Պրահա։
Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին 2022 թվականի ապրիլի 6-10-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Պրահա)` ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ճանաչողական այցին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում։
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»: