Կարող եմ տեղը ցույց տալ, կարող եմ վարորդ էլ տրամադրել, որ ձեզ տեղափոխեն ԱԳՆ. Ալեն Սիմոնյանը՝ Ագնեսա Խամոյանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արտահերթ ելույթով հանդես եկավ: Նա արձագանքեց Ագնեսա Խամոյանի ելույթին, որում նա ասել էր, որ չի կարողանում գտնել Արարատ Միրզոյանին, որպեսզի ծանոթանա ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղարկված նամակի բովանդակությանը:

«Արարատ Միրզոյանին չեք կարողանում գտնել, շենքն էլ չեք կարողանում գտնե՞լ Արտաքին գործերի նախարարության: Կարող եմ տեղը ցույց տալ, կարող եմ վարորդ էլ տրամադրել, որ ձեզ տեղափոխեն ԱԳՆ: Ասում եք՝ ավելի կարևոր հարց չկա՞, միշտ էլ ավելի կարևոր հարցեր կան: Մեր պատմության առաջին օրվանից մենք անվտանգության խնդիր ենք ունեցել: Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը միշտ նույնն է եղել: Այսինքն՝ շատ բարձր է եղել: Իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել: Դուք ալտերնատիվ օրենքի նախագիծ ունե՞ք, որը մենք մերժել ենք և ՏԻՄ օրենք են բերե՞լ: Այսինքն եթե պատերազմ սկսվի Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞ կամ որևիցե համայնքում պետք է տեղական ինքնակառավարման մարմին չլինի՞: Բա պաշտպանությունը ո՞նց ենք կազմակերպելու»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ընդդիմության օրակարգը Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին է, թե ինչպես կկարողանան քաղաքական շահարկում անել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել