Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը օրվա ընթացքում պարբերաբար կփակվի

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 29-ին Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածում (Բազումի մոտ) կապալառու կազմակերպության կողմից իրականացվելու են ճանապարհի լայնացման և ձնամաքրման աշխատանքներ։

Վերոնշյալ ավտոճանապարհը, անվտանգությունից ելնելով, պարբերաբար փակվելու է տրանսպորտային միջոցների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել