Բուք, մերկասառույց. ԱԻՆ-ը՝ փակ և դժվարանցանելի ավտոճանապարհների մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք):

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։

Լոռու մարզի  Ուրասար-Կաթնաղբյուր և Ալավերդի-Ջիլիզա, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային, Ալագյազ-Արթիկ (բուք) ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Նիգավան և Սարալանջ գյուղերում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել