Մեղրիի համայնքապետարանը հորդորում է «կրակոցների ձայներ լսելու դեպքում չառաջացնել անհարկի խուճապ»

Ներկա պահին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվում են կրակային զորավարժություններ: Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը:

Այս մասին ասված է Մեղրիի համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ համայնքապետարանը մեղրեցիներին հորդորում է կրակոցների ձայներ լսելու դեպքում հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել