Ի՞նչ կարգով է կատարվում ապոստիլով վավերացումը

Փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու դիմումը մերժվում է,եթե՝

ա. ներկայացվածփաստաթուղթը չի բխում ՀՀ օրենսդրության շահերից.
բ. փաստաթուղթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաստատված ապոստիլ դնելու կարգով սահմանված պահանջների խախտմամբ.
գ. դիմումում նշված է, որ փաստաթուղթն ուղարվվում է միայն Հաագայի կոնվենցիային չմիացած երկիր.
դ.փաստաթղթում առկա են չհաստատված ջնջումներ, փոփոխություններ կամ սխալներ.
ե.փաստաթղթի վրա ապոստիլ դնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:

Նշված հիմքերով փաստաթղթի մերժումը կատարվում է այն նախարարություն մուտք լինելու օրվանից մեկ օրվա ընթացքում:

Փաստաթղթի վրա ապոստիլ դնելու դիմումը մերժվում է գրավոր: Դիմումի մերժման մեջ հստակ նշվում է մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

Ապոստիլ դնելուը դիմումի մերժման դեպքում մերժման պատասխանի հետ միասին դիմողին է վերադարձվում ապոստիլ դնելու համար ներկայացված փաստաթղթի իսկական օրինակը և պետականտուրքի վչարման անդորրագիր: Դիմումի մերժումը օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել